Կալանավորվել է Սուրենավանի գյուղապետը
Իրավունք
Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետ Կարո Կարապետյանը կալանավորվել է: Այդ մասին Lurer.com-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ անկուսակցական Կարո Կարապետյանն օգոստոսի 3-ից գտնվել է հետախուզման մեջ, իսկ օգոստոսի 4-ին բերման է ենթարկվել և կալանավորվել:
ՀՀ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի «Պաշտոնական անփութություն» հատկանիշներով առաջին քրեական գործը գյուղապետի նկատմամբ հարուցվել էր դեռևս 2011-ի դեկտեմբերի 28-ին:
Այժմ նրա հանդեպ ավելացել է ևս մեկ մեղադրանք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով՝ «խոշոր չափի յուրացնելը կամ վատնելը պաշտոնական դիրքն օգտագործելով»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում