ԿԸՀ-ն իրականացրեց ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը
Իրավունք
Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 9-ին հանրապետության Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)՝ 376-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)՝ 264-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)՝ 66-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)՝ 47-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 47-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)՝ 47-ական:
ԿԸՀ մամլո ծառայություն


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում