Պատվաստանյութերի միավորման ղեկավարը գնահատել Է նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը
Աշխարհ
Կորոնավիրուսի այլ տեսակների դեմ պատվաստանյութերի մշակումները կօգնեն արագացնելու Չինաստանից նոր տիպի հիվանդության դեմ դեղամիջոցի ստեղծումը, բայց խնդիր կարող են դառնալ կլինիկական փորձարկումները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է GAVI պատվաստանյութերի միավորման ղեկավար Սեթ Բերքլին:
«Մենք տեսնում ենք, որ մշտապես հայտնվում են նոր ագենտներ, դա էվոլյուցիայի բնույթն Է: Չափազանց կարեւոր է, որ մենք ունենանք այդ ագենտների նույնականացման եւ արագորեն պատվաստանյութերի մշակման անցնելու համակարգ: Այժմ պատվաստանյութի նախատիպը կարելի է պատրաստել շատ արագ: Բայց խնդիրը կլինկակական թեստերն են»,- ասել է նա:
Բերլքին ընդգծել է, թե այն փաստը, որ արդեն կան լաբորատորիաներ, որոնք մշակել են նոր վիրուսի ծագումնաբանական հաջորդականությունը, կարեւոր կլինի պատվաստանյութը մշակելիս: «Անշուշտ, հաշվի առնելով, որ դա վիրուս է, պատվաստանյութը լավագույն միջոցը կլինի դրա դեմ: Այժմ տիպի կորոնավիրուսի համար պատվաստանյութերի մշակման աշխատանք է ընթանում, ըստ որում այս պահին թույլատրագրված պատրաստուկ չկա»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում