11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ Հայաստանի
Իրավունք
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, շարունակվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։
Նիստի ընթացքում պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել է թույլատրել ԶԼՄ ներկայացուցիչներին տեսանկարահանել դատական նիստը՝ նշելով, որ դա կապահովի գործընթացի բաց և թափանցիկ լինելը։ Դատավորը հայտնել է, որ հարցին կանդրադառնա նիստի ավարտին և այդ պահին լրագրողներին չի թույլատրել տեսանկարահանում իրականացնել։
Պաշտպանը նաև միջնորդել է հետաձգել նիստը՝ նշելով, որ Գագիկ Խաչատրյանն այդ վիճակում չի կարող մասնակցել դատական նիստին։ Միջնորդությունը մերժվել է։ Պաշտպանի խոսքով՝ նիստին ներկա է եղել նաև Խաչատրյանի բժիշկը, որը պետք է բուժզննում իրականացներ, սակայն դատարանը նիստի ընթացքում դրա հնարավորությունը չի թույլատրել։
Դատախազը միջնորդել է Գագիկ Խաչատրյանին ճանաչել գույքային պատասխանող և հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մոտ 11 միլիարդ դրամ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը