Ծառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցը
Իրավունք
Գեղարքունիքի մարզի դատախազության միջնորդագրի կատարման արդյունքում ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը։
Դատախազությունից հայտնում են, որ Սևանի ափամերձ տարածքում «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տների և շենք-շինությունների վերաբերյալ պետական շահերի պաշտպանության հայցը գտնվում է դատարանի վարույթում։
Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում 2025 թվականի դեկտեմբերից մինչ օրս Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող 70 հողամասերում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 205 հիմնական և ոչ հիմնական շինություն։
Բացի այդ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել է երկու պայմանագիր։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը