Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ
Իրավունք
Սիսիանում ոստիկանները երեք բնակչի տներում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցի նմանվող նյութեր են հայտնաբերել։
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություններ են իրականացրել։
45-ամյա տղամարդու տանը և կից օժանդակ շինությունում հայտնաբերվել են ընդհանուր 102,56 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ ու տարաներ, սպիտակ փոշենման զանգված, կանեփի թուփ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զինամթերք։
65-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են հակատանկային նռնականետ, նռնակի և այլ պայթուցիչներ, իսկ Արևիս գյուղում նրա տնօրինած տանը՝ 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ։ 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է նաև դանակ։
Դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը