Մարդու իրավունքների խախտում` անփութության պատճառով
Իրավունք
Արդեն 10 ամիս է Վարդան Քոչարյանը (անուն-ազգանունը փոխված է) Սոցիալական ապահովության պետական ծառայության Դավիթաշենի տարածքային բաժնից չի կարողանում ստանալ իր մահացած քրոջ 3 տարվա չվճարված կենսաթոշակի գումարը:
Պաշտպանին ուղղված իր դիմումում Վարդան Քոչարյանը հայտնել է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում էլ նրան անհիմն պատճառաբանություններով մերժել են վճարել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Պաշտպանի գրությանն ի պատասխան, հայտնել են, որ կենսաթոշակի գործի արխիվացման ժամանակ, տարածքային բաժնի աշխատակցի անփութության, տվյալների սխալ մուտքագրման հետևանքով չվճարված կենսաթոշակի գումարը այդպես էլ չի վճարվել: Սխալը շտկելու նպատակով Սոցիալական ապահովության պետական ծառայությունը մշակել է համապատասխան ծրագրային գործիք:
Այսօր արդեն տեղեկացանք, որ Վարդան Քոչարյանը ստացել է իր քրոջ երեք տարվա կենսաթոշակի գումարն ամբողջությամբ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում