Ըստ նախկին կնոջ հայտարարության` ԱԱԾ-ի աշխատակցի հարազատը սպառնալիքներից հետո օդ է կրակել
Իրավունք
Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Մասիս Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ Հրազդան քաղաքում տեղի ունեցած մի միջադեպի փաստով:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 8-ին, Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի 101 ա տան բնակչուհի, 30-ամյա Կարինե Խաչատրյանը և հայտնել, որ նույն օրը՝ գիշերը ժամը 03:00-ից մինչև առավոտյան 08:00-ի սահմաններում, իր նախկին ամուսին, 33-ամյա Նվեր Աբելյանը, ով բնակվում է Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասի 259 շենքում, խուլիգանական արարքներ և սպառնալիքներ է թույլ տվել իր նկատմամբ:
Կ. Խաչատրյանը հայտնել է նաև, որ այդ ընթացքում Ն. Աբելյանը եղել է «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ էլ իր մոտ եղած հրազենով 2-3 անգամ օդ է կրակել:
Հրազդանում ֆոտոլրագրող Գ. Շամշյանին պատմել են, որ նման դեպք տեղի ունեցել է, սակայն կրակոցների ձայն չեն լսել:
Պատմել են նաև, որ կռվի պատճառը ընտանեկան խնդիրներն են, և այդ ամենը երկար տարիների պատմություն ունի:
Հրազդանցիները Գ. Շամշյանին պատմել են նաև, որ եթե նման բան իրոք տեղի է ունեցել, ապա, միևնույնն է, Ն. Աբելյանը իր արարքի համար պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ նրա «տանիք»-ը հանդիսանում է Ազգային անվտանգության ծառայության Չարենցավանի ԱԱԾ բաժանմունքի պետը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում