«Շատ ցավալի լուր»
Բլոգոսֆերա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այս գիշեր կյանքից հեռացել է «Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը:
«Իմ ավագ ընկերն էր, ում հետ տարիներ շարունակ իրականացրել ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար պայքարը:
Սուրենն ինձ միշտ ոգևորում էր, ասում էր՝ ձեր սերունդը պիտի նոր որակի փոփոխություն բերի, գործելու ձեր հերթն է: Պարոն Օհանյան ջան, շնորհակալ եմ մեր ընկերության, համատեղ աշխատանքի, վստահության և սիրո համար, որ տվել ես ինձ որպես ավագ զինակից:
Կաշխատեմ արդարացնել քո սպասելիքները: Աստված հոգիդ լուսավորի»,- գրել է նախարարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)