Մերժվել է Հարսնաքարի գործով փաստաբանների ներկայացրած միջնորդությունը
Իրավունք
Այսօր ժամը 10:00-ին լրանում էր Վահե Ավետյանի իրավահաջորդի և Հարսնաքարի միջադեպի մյուս չորս տուժողների փաստաբանների կողմից գործի նյութերին ծանոթանալու և միջնորդություն ներկայացնելու ժամկետը:
Lurer.com-ը զրուցել է փաստաբաններից Տիգրան Եգորյանի հետ: Տիգրան Եգորյանը հայտնեց, որ ներկայացվել է մեկ միջնորդություն, որում վեր են հանվում բազմաթիվ խնդիրներ և պահանջներ: Նա նշեց, որ առայժմ միջնորդության հրապարակման ստրատեգիան է քննարկվում և մեկնաբանություն չի կարող տալ:
Տիգրան Եգորյանը նաև նշեց, որ քիչ առաջ մերժվել է նյութերի ուսումնասիրության և միջնորդությունների ներկայացման ժամկետի երկարացման համար ներկայացված միջնորդությունը:
Այն հարցին, թե այս դեպքում ինչ քայլեր են նախատեսվում նա նշեց.
«Հիմա բողոքարկելու ենք դատախացություն և բացարկ ենք հայտնելու, քանի որ սխալ են մերժել: Մենք ամսի 9-ին ներկայացրել էինք 2 միջնորդություն, իսկ քննիչը պատասխանել էր միջնորդություններից մեկին, սակայն միջնորդությունը ոչ թե քննարկել էր ըստ էության, այլ գրել էր, որ մինչ այդ ձեր կողմից հայցված ժամկետը արդեն սահմանափակված է: Այսինքն ստացվում է, որ մեր միջնորդությանը չէր պատասխանել:
Մի աբսուրդային իրավիճակ է ստեղծվում: Մենք այս հիմքով բացարկ ենք ներկայացնելու վարույթն իրականացնող քննչական մարմնին և 2 օրվա ընթացքում միջնորդությունը բաղոքարկելու ենք դատախազությունում»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում