ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք Բուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ Ռադև Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով Արսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկել 

Բախտս չի բերել՝ բաջանաղ չունեմ, հետն էլ նարդի խաղացած չկամ. Ղազարյանը՝ ՌՈ պետի հետ կապի մասին

Քաղաքական

Այս օրերին մամուլում ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնից ազատման ֆոնին քննարկվում է նաև նրա կապը Կառավարության՝ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանի բաջանաղն է, և այս տարիներին ՌՈ պետի հետ կապված ինչքան նամակ, որ ուղարկվել է կառավարություն, վարչապետներին չի հասել հենց Ղազարյանի թեթև ձեռքով։ Ավելին, Ալեքսանդր Ղազարյանը այդ նամակները հետ է ուղարկել Արթուր Բաղդասարյանին, որն էլ պատժել է նամակի հեղինակներին։ Դեպք է եղել, որ Նիկոլ Փաշինյանին ՌՈ-ում տիրող բարքերի մասին նամակ գրելու համար հեղինակի վրա շինծու քրեական գործ են հարուցել և ենթարկել հետապնդումների, մինչև նամակի հեղինակը հայտնվել է հոգեբուժարանում:

«Աներս ու զոքանչս աղջիկ ու տղա ունեն, բայց բախտս չի բերել՝ բաջանաղ չունեմ, հետն էլ նարդի խաղացած չկամ»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում կատակեց Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Վերջինիս խոսքով՝ Արթուր Բաղդասարյանի հետ կապը միայն աշխատանքային բնույթի է, բարեկամական կապ չունեն․ «Եթե թեժ գծով ինչ-որ բողոք է եկել, Արթուր Բաղդասարյանին ինֆորմացիա է տրվել դրա մասին, բայց դրանք եզակի դեպքեր են։ Ես իրեն ճանաչել եմ մոտ 7 տարի առաջ, երբ ՊՊԾ գնդի հրամանատարն էր։ Ինչ վերաբերում է նամակներին, ապա չէի ցանկանա մերկապարանոց խոսել, դրանք այս պահին իմ առջև դրված են»,- ասաց Ղազարյանը։

Նկատենք, որ մամուլի տեղեկությունները հաստատել էր նաև ՌՈ արդեն նախկին օպերատիվ սպա Արսեն Մինասյանը: Վերջինս պատմել է, թե նամակ է գրել Արթուր Բաղդասարյանի կոռուպցիոն գործունեության մասին, և, ընդամենը, մեկ ամիս անց ՌՈ պետի բաջանաղը կանչել է նրան իր մոտ և պահանջել այլևս նման նամակներ չգրել, ավելին՝ նամակի մասին վարչապետին չեն էլ տեղեկացրել: 

Անդրադառնալով Արսեն Մինասյանի հայտարարությանը՝ Ղազարյանն ասաց, որ Մինասյանն ինքն է խնդրել իր նամակը որևէ կառույցի չուղարկել․ «Նրա նամակը պաշտոնապես էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է մուտքագրվել հոկտեմբերի 4-ին, կատարողին է մակագրվել հոկտեմբերի 5-ին, ամսի 6-7-ը եղել են ոչ աշխատանքային օրեր, հետևաբար, իրեն հրավիրել ենք ամսի 8-ին, իր ասածը, թե ամսի 10-ին ենք հրավիրել՝ չի համապատասխանում իրականությանը։ Նա իր նամակի գրեթե ամեն էջում նշել է՝ «խնդրում եմ նամակս չմակագրել որևէ ուժային կառույցի, պարզապես ուզում եմ, որ տեղյակ լինեք՝ ինչ է կատարվում ՌՈ-ում և ինձ անօրինաբար հեռացնում են աշխատանքից»։ Այդիսկ պատճառով իրեն հրավիրեցինք, ասացինք՝ եթե իր գրածին չպետք է ընթացք տանք, իմաստը ո՞րն էր գրելու, բայց քանի որ իր խնդրանքն էր՝ մենք որևէ կառույցի չուղարկեցինք»,- պարզաբանեց Ղազարյանը՝ ընդգծելով, որ վարչապետին պարբերաբար դիմումները զեկուցվում են և նա տեղյակ է լինում, թե ինչ է կատարվում պետական մարմիններում։

Թե ինչի հետ են կապված իր անվան շուրջ պտտվող խոսակցությունները, Ղազարյան այսպես մեկնաբանեց․ «Քաղաքացիների դիմումների-բողոքների հետ առնչություն ունենալու դեպքում միշտ էլ քարկոծվելու ես։ Երբ մարդը դիմում է ինչ-որ խնդրով, ենթադրենք բողոքում է որևէ դատական ատյանից, կամ բանկային համակարգում առաջացած խնդիրներից և պատասխանում ես, որ դրանք անկախ կառույցներ են և դրանց գործունեությանը միջամտելը դուրս է մեր իրավասությունից, ստացվում է՝ դու անսիրտ մարդ ես և չես ցանկանում իրենց օգնել։ Դա էլ մեր խաչն է, որը պետք է տանենք»,- նշեց Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում
Ամենադիտված