ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք Բուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ Ռադև Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով Արսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկել 

Բացառիկ տեսանյութ․ «Մարտի 1»-ի ժամանակ ցուցարարների միջից մարտական զենքով կրակողներ են եղել. Politik.am

Տեսանյութեր

Politik.am-ը ամիսներ առաջ հրապարակել էր տեսանյութ, որից երևում էր, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարների միջից մարտական զենք կրողներ են եղել, որոնք նաև կրակել են այդ ընթացքում։


Այսօր լրատվամիջոցի տրամադրության տակ է հայտնվել մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ մեկ այլ տեսանյութ, որից պարզ է դառնում, որ Մաշտոցի պողոտայում, Պարոնյան և Լեո փողոցներում այլ զինված անձիք ևս եղել են։


Կայքի ձեռքի տակ հայտնված մեկ այլ տեսանյութում զինված անձը, ցուցարարների շարքերից դեպի ոստիկանության կողմ օդ կրակահերթ է արձակում։ 


«Ի դեպ այս երկու դեպքում էլ տեսանյութում արձանագրված են մինչ արտակարգ դրություն հայտարարելը Երևան քաղաքում առկա դրությունը։ Այսինքն՝ քաղաքացիների շարքերում եղել են մարտական զինված զենքով անձինք, որոնց գործողությունների շարունակականությունը կարող էր անդառնալի հետևանքների բերել, եթե պետությունը չմիջամտեր։

Պետք է նկատենք, որ զինված քաղաքացիների գործողությունների տարածքում են զոհվել «Մարտի 1»–ի երեք զոհերը՝ Տիգրան Էդիկի Աբգարյան (ստացել է հրազենային միջանցիկ վիրավորում, գնդակը չեն գտել), Գրիգոր Հովհաննեսի Գեւորգյան (ստացել է հրազենային միջանցիկ վիրավորում, գնդակը չեն գտել), Հովհաննես Ղարիբի Հովհաննիսյան(ստացել է հրազենային վիրավորում, մարմնից դուրս է բերվել 5,45 տրամաչափի գնդակ)»,– գրում է կայքը։

Politik.am–ը նշում է, որ այս երեք զոհերը եղել են այն հատվածներում, որտեղ գործել են տեսանյութում պատկերված զինված անձիք։ Այս երեք զոհերի դեպքում էլ, ըստ կայքի, չի բացառվում, որ հենց կադրերում երևացող զինված քաղաքացիների ձեռքով են նրանք սպանվել։

«Ի դեպ մարտի 1-ին իրենց բնակարաններում գտնվող Լեո փողոցի բնակիչներ ևս վիրավորվել են ու ակնհայտ է, որ այդ վիրավորումները կարող էին լինել օդ կրակող քաղաքացիների գործողություններից։ Ի վերջո, բարձրահարկ շենքերի մեջ օդ կրակելը այդքան էլ անվտանգ գործողություն չէ։

Որոշ շրջանակները կարող են պնդել, որ դրանք սադրիչներ են եղել, բայց իշխանություններին ոչինչ չի խանգարում գտնել սադրիչներին։ Եվ հետո կադրերից էլ երևում է, որ նրանք քաղաքացիների միջից են կրակում, եթե սադրիչներ են, ապա ինչո՞ւ են ցուցարարները շարունակում առանց որևէ անհանգստության մնալ նրանց կողքին»,– գրում է կայքը։

Լրատվամիջոցը հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Մարտի 1»-ը լիարժեք բացահայտված է։ «Ու հիմա հարց է առաջանում՝ իշխանությունները գիտե՞ն, թե ովքեր են եղել քաղաքացիների շարքերից կրակողները, թե՞ Փաշինյանը չափազանցնում էր, երբ հայտարարում էր, որ մարտի 1-ի գործը բացահայտված է։ Ամեն դեպքում, հիմա գնդակը իշխանության դաշտում է։ Հիմա արդեն հստակ փաստարկված է, որ քաղաքացիների շարքերում եղել են զինված անձիք ու իշխանությունները պարտավոր են հանրությանը բացատրել, թե ովքե՞ր են նրանք և նրանց գործողություններից ովքեր են տուժել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում
Ամենադիտված