«Դերժավայի Արկադ»-ի աշխատակիցներին ավտոբուսներով էին բերել Սերժ Սարգսյանի միտինգին (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը քիչ առաջ ավարտվեց: Դեռ օրեր առաջ՝ մեզ տեղեկություններ էին հասել այն մասին, որ «Դերժավա-Ս» և «Սլավգրուպ» ընկերությունների աշխատակիցներին հրահանգել են ներկա լինել դատական նիստին և աջակցություն ցույց տալ Սերժ Սարգսյանին:
Դեռ նիստը չսկսված՝ դատարանի առաջ արդեն մի քանի հարյուր մարդ էր հավաքվել, նրանց կողքին էին ՀՀԿ-ականներ, այդ թվում նաև վերոհիշյալ ընկերությունների սեփականատեր Արկադի Համբարձումյանը, ով հայտնի է նաև «Դերժավայի Արկադ» անունով:
Հավաքվածների մեծ մասը չցանկացավ հայտնվել տեսախցիկի առաջ: Լրագրողների հարցերին հատ ու կենտ աջակիցներ համաձայնեցին պատասխանել: Նրանք հավաստիացնում էին, որ աջակցելու եկել են ինքնակամ: Աջակիցների մեծ մասը որոշ ժամանակ անց հեռացավ դատարանի շենքից քիչ հեռու կանգնած ավտոբուսներով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)