Կիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասին Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակում ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերին Ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարություն Թրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմ Տոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետ Եվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցով Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ 

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հայտարարությունը` մեկուսարանից

Իրավունք

«2011թ. օգոստոսի 9-ից անցավ 1 տարի: Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո»՝ գրում եմ մեկուսարանից.

Փորձեմ հետադարձ հայացքով գնահատականները տալ հակափաստարկները չունեցող հանրահայտ միջադեպին և մինչ օրս շարունակվող զարգացումներին: Զարմանալի զուգադիպությամբ՝ մի կողմում ՀԱԿ-ի երիտասարդներս ենք, մյուս կողմում՝ չընտրված իշխանության ներկայացուցիչները: ՀԱԿ-ի երիտասարդներս աննախադեպ բռնություններով բերման ենթարկվեցինք ոստիկանական բաժանմունք: Այնտեղ զրկվեցինք փաստաբան ունենալու իրավունքից: Ժամեր անց փաստաբանները մի կերպ կարողացան ներս գալ: Տեղի ունեցավ ամենասարսափելին՝ փաստաբանները նույնպես ենթարկվեցին բռնությունների:

Այո՛: Պետք է միջադեպին տրվեր քրեաիրավական գնահատական: Անկասկած պիտի հարուցվեր քրեական գործ: ՀԱԿ երիտասարդներս և մեր փաստաբանները քրգործով պետք է անցնեինք՝ որպես տուժողներ: Բայց, ինչպես միշտ, գործի դրվեցին հին և խորթ մեթոդները: Քրեական օրենսգրքից շատ արագ վերցվեցին 316 և 258 հոդվածները, իսկ մնացածն արդեն երևակայության և նախկինում ձեռք բերված կեղտոտ փորձի հարց էր. ոստիկանները հերթով, կարգով, շարքով, մեկ մարդու նման սկսեցին մեղադրական ցուցմունքներ տալ մեր դեմ: Օգոստոս ամսվա շոգ օր էր: Ոստիկանի քթից արյուն էր եկել: Արնահոսությունը դարձավ ուղեղի ցնցում: Դե քիթ էր. քիթն էր արնահոսել: Ինչպե՞ս կարող էր, համաձայն համապատասխան դատաբժկական փաստաթղթերի՝ քթի բազմաբեկոր կոտրվածք չդառնալ: Բայց պարզ է, չէ՞, որ եթե ոստիկանը քթի բազմաբեկոր կոտրվածք ունենար, դա արտաքինից էլ կերևար: Դատաբժիշկն այդ հարցն էլ էր լուծել՝ «քթի բազմաբեկոր կոտրվածք առանց տեղաշարժի»:

Կարճ ասած՝ թղթեր էին սևացնում, որպեսզի մեզ առաջադրված մեղադրանքը հնարավորինս հիմնավորված լինի: Քրգործի հիմքում դրվեց մի բարի կենդանի, որը, սակայն, առանց դնչկալի էր: Մի անգամ՝ դատական նիստերից մեկի ընդմիջման ժամանակ, նիստերի դահլիճում շան դրվագի շինծու լինելու մասին փաստարկված, հիմնավորված ապացուցեցի դատախազին և դատավորին, որ դա հորինված փաստ է: Դատախազն ինձ ասաց. «Լավ, հավատում եմ, որ շուն չի եղել. հորինված է: Բայց հետագայում ոստիկանի քիթ ես կոտրել. դատաբժշկի եզրակացություններ կան»:

Ինչևէ, հարգելի ընթերցող, եկեք միասին դատարանում ապացուցված մի դրվագ վերլուծենք, ինչը կմերկացնի իշխանությանն՝ իր ներկայացուցիչներով հանդերձ:

Խնդիրը հետևյալն է՝ միջադեպի պահին եղե՞լ է առանց դնչկալի շուն, կամ, առհասարակ՝ շուն: Ունենք 2 կարևոր փաստ.

1. Ոստիկանի զեկուցագիր, ով փաստում է, որ միջադեպից վայրկյաններ առաջ մի երիտասարդ շան հետ ման էր գալիս «Խնկո-Ապոր» գրադարանի մոտ: Շունն առանց դնչկալի էր: Իրեն զգուշացրել են, որ չի կարելի շանն առանց դնչկալի ման տալ, նա ներողություն է խնդրել և երբ մի քանի քայլ հեռացել է, դրանից հետո մոտեցել ենք մենք, վիճաբանել, ինչը վերածվել է խառնաշփոթ իրավիճակի և այլն:

2. Դատարանում ցուցմունք տվեց շան՝ Ջոնիի տերը, ով մեր հարցադրումներին ի պատասխան՝ պնդեց, որ իրեն Կարապի լճի մոտ մոտեցել են 2 ոստիկան և նկատողություն արել շան դնչկալի հետ կապված, և որ ինքը ներողություն է խնդրել, ապա՝ շան հետ հեռացել: Մեր հարցին, թե վայրկյաններ անց որևէ միջադեպ նկատե՞լ է նույն ոստիկանների և քաղաքացիների մասնակցությամբ, պատասխանեց, որ Կարապի լճի մայթով իջել է դեպի Տերյան-Թումանյան խաչմերուկը, ետ շրջվել և քաշքշուկ տեսել: Հարցին, թե ո՛ր մասում էր քաշքշուկը, ասաց՝ Կարապի լճի ափին՝ այնտեղ, որտեղ իրեն նկատողություն էին արել:

Հիմա տեսեք, թե ինչ է ապացուցվում. Կարապի լճի ափին որևէ միջադեպ տեղի չի ունեցել. այն տեղի է ունեցել դիմացի՝ «Խնկո-Ապոր» գրադարանի մայթին: Նույնիսկ հետագայում միջադեպը Կարապի լճի կողմի մայթ չի տեղափոխվել: Դա իրենց ցուցմունքներով հաստատել են նաև ոստիկանները՝ վկա, թե՝ իբր տուժող: Ձեզ մոտ հարցեր պիտի առաջանան ՝ նախ, ինչու է հորինվել շան դնչկալի պատմությունը, երկրորդ՝ արդյո՛ք միայն շան պատմությունն է հորինված ամբողջ քրգործում. եթե այո, ապա ինչ նպատակով, եթե ոչ, ապա՝ է՛լ որ դվագն է հորինված: Ես ունեմ սպառիչ պատասխան. ինձ և իմ ընկերներին առաջադրված մեղադրանքներն ապացուցող փաստերը սկզբից մինչև վերջ հորինված և հարմարեցված են իրենց պատվերներին: Վկաներից մեկը՝ տաքսու վարորդը, ով մեկ ակնթարթ իր մեքենայով անցնելիս է եղել, տեսել ու լսել է ամեն ինչ, ինչպես ինքն էր պնդում. նույնիսկ անունս է հիշում, բայց դատարանում չկարողացավ իր մեքենայի գույնն ու պետհամարանիշները հիշի: Դա ի՞նչ է նշանակում: Ինչու՞ են կեղծիքի հիման վրա քրգործ հարուցել: Ի դեպ, Ջոնին՝ առանց դնչկալի շունը, «լսեց» այս պատմությունն ու որոշեց սատկել. չկա այլևս: Հանկարծամա՞հ եղավ: Չնայած՝ մտածել են՝ «Սրմենիկում»-ով ամբողջ աշխարհն ենք զարմացրել, ուր մնաց՝ առանց դնչկալի Ջոնի-ով մի պստլիկ Հայաստան չկարողանանք զարմացնել: Մարտի 1 տեսած ազգին դնչկալով կզարմացնե՞ս, երբ իշխանություններն ասում էին՝ 50 ժամից ավել տեսագրություններ կան մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Չգիտես՝ ով մեքենայի հետևից դուրս էր գալիս և կրակում ոստիկանների վրա: Բա ու՞ր է. բացահայտե՞ց:

Մարտի 1-ին թափված արյան համար դեռ պատասխան չտված քո մարդասպանները սպանեցին Վահե Ավետյանին: Ոչինչ էլ չի բացահայտվի, քանի դեռ դու ես ՀՀ նախագահը, Սերժ Սարգսյան: Կարող ես ցմահ բանտարկել. մենք դրանից չենք կաշկանդվում: Ոչ թմրամոլ ենք, ոչ՝ գող, ոչ՝ խուլիգան. ընդամենը առանց զենքի պայքարում ենք զինված մարդասպանների դեմ:

Սիրուն չի, Սերժիկ»,– Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ
Ամենադիտված