Այսօրվա արտահերթ նիստում կքննարկենք արտակարգ դրություն մտցնելու հարցը․ Փաշինյան (տեսանյութ)
Տեսանյութեր
ՀՀ կառավարությունը 15:00-ին կհրավիրի արտահերթ նիստ, որում կքննարկվի Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն մտցնելու հարցը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որոշեցինք ժամը 15:00-ին հրավիրել կառավարության արտահերթ նիստ, որտեղ պետք է քննարկենք կորոնավիրուսը կանխելու նպատակով հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու հարցը: Նիստը կլինի դռնբաց, կհեռարձակվի ուղիղ եթերով»,- ասաց Փաշինյանը:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին:
Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)