Կորոնավիրուսով վարակված Թոմ Հենքսն ու նրա կինը դուրս են գրվել հիվանդանոցից
ԱյլԱմերիկացի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Թոմ Հենքսն ու նրա կինը՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնը դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն որոշ ժամանակ կմնան տանը` ինքնամեկուսացված: Այս մասին տեղեկացում է BBC-ն:
«Մենք մեզ զգում էինք մի փոքր հոգնած, ինչպես սովորական մրսածության ժամանակ, ունեցել ենք նաև մարմնի ցավեր: Ռիտայի մոտ եղել է դող, սակայն ընթացքում անցել է: Եղել է նաև ոչ բարձր ջերմություն»,- «Ինստագրամ»-ի իր էջում նշել է դերասանը:
Հիշեցնենք, որ Թոմ Հենքսի ու նրա կնոջ մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել և նրանք գտնվում էին Ավստրալիայի հիվանդանոցում: Ավստրալիայում 63-ամյա դերասան Թոմ Հենքսը մասնացկում էր Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի նկարահանման աշխատանքներին: