ԱՀ ոստիկանությունը հորդորում է Արցախից ՀՀ և հակառակ ուղղությամբ ուղևորվել անձը հաստատող փաստաթղթով
Արցախ
Արցախի և Հայաստանի Հանրապետություններում նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում՝ ԱՀ ոստիկանությունը կոչ է անում Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս ձեռքի տակ անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ոստիկանությունը․
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար ԱՀ ոստիկանություն և Արցախի Հանրապետության հսկիչ անցակետեր կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 047-94-14-38, 88-02, 77-02:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը