Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով փորձանմուշ է վերցվել 13 քաղաքացիներից
Արցախ
ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում, առայսօր, նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել` ուղարկվել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Այս պահի դրությամբ,12 փորձանմուշի արդյունքները բացասական են, 1-դեպքի պատասխանը պարզ կլինի վաղվա ընթացքում:
Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,- գրել է Աբրահամյանը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը