20 ամսում՝ $ 1.640.000, ամսական՝ $ 82.000 պարգևավճար՝ ֆանտոմ-հաստիքների պայմաններում
Քաղաքական
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշված շրջանում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին վճարված պարգևավճարները վճարվել են՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին՝ 125,784.2 հազ. դրամ, արտաբյուջետային հաշվից՝ 528,556.3 հազ. դրամ, քաղաքացիական ծառայողների կատարողականների արդյունքների հիման վրա պարգևատրման համար նախատեսված պարգևատրման ֆոնդից՝ 128,906.4 հազ. դրամ:
20 ամիսների համար վճարված պարգևավճարների հանրագումարային թիվը կազմում է 783.246.900 դրամ կամ շուրջ $ 1.640.000, որն ամսական կտրվածքով կազմում է $ 82.000:
ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատողների առավելագույն թիվը 300 է:
Ինչպես տեսանք՝ «աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին» տողով նախարարությունում ևս պարգևատրվել են բավականին խոշոր գումարով, այն է՝ 125.784.200 ՀՀ դրամ կամ $ 263.000-ով: Այսինքն՝ նախարարությունում կամ առկա են եղել թափուր հաստիքներ, որոնց հաշվարկով գումարը ստացել են, բայց քանի որ փաստացի աշխատող չեն ունեցել, գումարը տնտեսվել է, կամ ընթացքում աշխատակիցները կրճատվել են, փոխարենը նոր աշխատող չլինելու բերումով կրկին տնտեսվել է որոշակի գումար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)