Գեղարքունիքի մարզում 41-ամյա վարորդը BMW-ով գլխիվայր հայտնվել է Սևանա լճում. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Ծովագյուղ գյուղի բնակիչ, 41-ամյա Սայադ Մարգարյանը իր վարած BMW մակնիշի 14 NM 114 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում՝ դեպի Ծովագյուղ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել Սևանա լճում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Սևանի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)