Նոր մոտեցումներ ընտրողների հետ տարվող աշխատանքներում՝ Վլադիմիր Գասպարյանից
Իրավունք
Oգոստոսի 14-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Oրակարգում երկու հարց էր՝ նախապատրաստական աշխատանքները սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովումը նոր ուսումնական տարվա սկզբին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով առաջիկա ընտրությունների նախապատրաստման եւ բուն ընտրությունների ընթացքում ոստիկանության դերին ու խնդիրներին՝ նշեց, որ համապետական ընտրությունների համեմատությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ունեն մի շարք առանձնահատկություններ, ինչն էլ ենթադրում է նոր մոտեցումներ՝ ինչպես ընտրությունների կազմակերպման, այնպես էլ ընտրողների հետ տարվող աշխատանքներում:
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հատկապես տեղերից ստացվող տեղեկատվության մշակման, ահազանգերի օպերատիվ արձագանքման եւ զանգվածային լրատվության միջոցների հետ սերտ համագործակցության վրա:
Ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հրահանգներ տալով ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցի, ընթացակարգի եւ կոնկրետ անիլիքների վերաբերյալ՝ Վլադիմիր Գասպարյանը հատկապես կարեւորեց յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունը:
Անցնելով օրակարգի երկրորդ հարցին՝ Վլադիմիր Գասպարյանը նոր ուսումնական տարվա սկզբին ուսումնական հաստատությունների շրջակայքում երեխաների եւ նրանց ուղեկցող մեծահասակների անվտանգության ապահովման կոնկրետ միջոցառումներ նախանշեց եւ համապատասխան հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում