Այսուհետ երեխաներն ավելի իրազե՞կ կլինեն
Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համագործակցության հուշագիր է կնքել Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի և «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպության հետ,-հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Հուշագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Երեխաների իրավունքների վեբ հարթակ» ծրագիրը (www.ashakert.am), որը նպատակ ունի ստեղծել Հայաստանի պետական մարմինների, ոչ պետական կազմակերպությունների և ՀՀ դպրոցներում ուսանող աշակերտների միջև ինտերակտիվ հաղորդակցման հարթակ, ինչպես նաև կրթական և տեղեկատվական բազա, որը կնպաստի հանրային կրթության արդյունավետության, երեխաների շրջանում մարդու իրավունքների մասին իրազեկման բարձրացմանը։
Ծրագրի շրջանակներում աշակերտները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել ինչպես Պաշտպանի աշխատակազմին, այնպես էլ ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և այլ պետական և ոչ պետական տեղական և միջազգային կազմակերպություններին:
Պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավապաշտպան Աիդա Մուրադյանը ակտիվորեն ներգրավված է երեխաների հետ աշխատանքում և պատասխանելու է նրանց հուզող՝ երեխաների և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր հարցերին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում