ՀՀ գլխավոր դատախազի որդուն բերեցին օրենքի դաշտ
Իրավունք
Այսօր՝ օգոստոսի 15-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի կողմից 20.000 դրամով վարչական պատասխանատվության է ենթարկվել Վահե Ազիզյանը' «Ռենջ Ռովեր» մակնիշի 005 QQ 05 համարանիշի ավտոմեքենայի դիմապակու վրա ԱՊՊԱ և տեխզննման կտրոններ չլինելու պատճառով:
Ինչպես ավելի վաղ լուսանկարներով տեղեկացրել էր Shamshyan.com-ը, «Ռենջ Ռովեր» մակնիշի 005 QQ 05 համարանիշի ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:
Պարզվում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է «Տելիամեդ» ՍՊԸ-ի վրա, իսկ այդ ավտոմեքենան շահագործում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին:
Գագիկ Շամշյանն հայտնում է, որ ավտոմեքենայի դիմապակուն արդեն փակցվել են ԱՊՊԱ և տեխզննման։
Shamshyan.com


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում