Ձկների զանգվածային անկում՝ Սևաբերդի ջրամբարում (տեսանյութ)
Հասարակություն
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանը իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Սա էսօրվա նկարած ա։ Սեւաբերդի ջրամբար։ բնապահպանները եւ իրավապահները պետքա պարզեն, սա ինչի արդյունք ա»:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել տեսանյութի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանի էջում հրապարակված Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներն իրականացնում են ուսումնասիրություն, կկատարվեն ջրի նմուշառման աշխատանքներ, օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք:
Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ