Ողբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհ Բագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից» Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով Վիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց Հակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններում Մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումը Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել է Սագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթել Ծեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել է Մեդալներ՝ ՆԳՆ 9 ծառայողի․ հրապարակվել են անուններն ու պաշտոնները Սոֆի Մխեյանի ելույթը հանվել է Անկախության տոնի համերգային ծրագրից Պարգևատրված դատախազները․ ովքեր են նրանք և ինչ պաշտոններ են զբաղեցնում 

Պարետի որոշումներում առկա են անորոշություններ․ փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել

Հասարակություն

«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել: Դրանում ասված է.

««COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն ուսումնասիրել է Պարետի կողմից ընդունված վերջին որոշումները, որոնցով սահմանափակումներ են մտցվել տնտեսական գործունեության նկատմամբ և անձանց տեղաշարժի իրավունքում։

Արտակարգ դրության շրջանակներում ընդունված վերոհիշյալ որոշումները փաստահավաք խումբը համարում է անհրաժեշտ գործողություններ։

Միևնույն ժամանակ, որոշումների ուսումնասիրությունները և վերլուծությունը ցույց են տալիս, որ դրանցում առկա են անորոշություններ, թերություններ և հակասություններ, որն էլ հանրության և տնտեսվարողների, ինչպես նաև առանձին գործունեությամբ զբաղվող անձանց ու կազմակերպությունների մոտ առաջացնում են դժգոհություներ։

Նշված խնդիրները վերացնելու, ընդունված որոշումների օբյեկտիվությունը, կանխատեսելիությունն ու արդարացիությունն ապահովելու նպատակով Փաստահավաք խումբը մասնագիտական և փորձագիտական աջակցության պատրաստակամություն է հայտնում պարետատանն ու կառավարությանը։

Այդ նպատակով կոչ ենք անում հանրությանը և մասնագիտական շրջանակներին մեզ ուղարկել այն բոլոր տեղեկությունները, փաստերն ու հանգամանքները, որոնց վերաբերյալ անհրաժեշտ եք համարում լրացուցիչ պարզաբանումներ տալը։

Փաստահավաք խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնում ենք հրատապ լուծում պահանջող խնդիրներ.

1․ Տնտեսվարողների գործունեության տեսակների թույլատրումն ըստ ՏԳՏ դասակարգիչների կարող է առաջացնել անորոշություններ և չարդարացված սահմանափակումներ այն պատճառով, որ տարբեր առևտրային ընկերություններ գրանցման պահին իրավասու մարմիններում գրանցվելիս հայտնել են ՏԳՏ դասակարգիչ, սակայն օբյեկտիվ պատճառներով այժմ փաստացի իրականացնում են միանգամայն այլ գործունեություն, որն էլ կարող է իրավական ձևական պատճառներով հանգեցնել կոնկրետ ընկերության գործունեության չարդարացված դադարեցման․ օրինակ՝ օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը թույլատրված է, սակայն ներկայումս դրանով զբաղվող ընկերությունները գրանցման պահին որպես գործունեության տեսակ գրանցել են այլ ծառայությունների համար նախատեսված ՏԳՏ դասակարգիչ, որի գործունեությունն արգելված է։

2․ Թիվ 14 որոշման 1-ին մասի 2-րդ կետով թույլատրվում է այն տնտեսվարողների գործունեությունը, որոնք իրենց աշխատանքները կազմակերպում են բացառապես հեռավար/առցանց եղանակով։ Այս առնչությամբ տնտեսական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններում կան անորոշություններ, քանի որ վերջիններիս համար հստակ չէ, թե «բացառապես» եզրույթով կոնկրետ ինչպիսի կանոն է սահմանվել, օրինակ՝ հաճախորդների հետ աշխատանքները (սպասարկումը կամ առևտուրը) պետք է լինի բացառապես առցանց եղանակով, թե այդ ընկերության աշխատակիցների միջև աշխատանքների կազմակերպումը պետք է լինի բացառապես հեռավար, թե՝ երկուսը միասին։

3․ Առաքման ծառայություն ունեցող ընկերությունների առաքիչներն արդյոք պետք է լրացնեն տեղաշարժի թերթիկ, եթե այո, ապա արդյոք յուրաքանչյուր պատվերի դեպքում պետք է լրացնել առանձին թերթիկ։

4․ Ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունն արգելված չէ։ Ազատ տեղաշարժի սահմանափակման և ինքնամեկուսացման կանոնների հաշվառմամբ արդյոք ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները կարող են գնալ աշխատանքի։ Եթե ոչ, ապա արդյոք հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ոչ առևտրային կազմակերպությունները, պայմանավորված կոնկրետ գործունեությամբ կամ առաքելությամբ, ինչպես նաև կանոնադրական նպատակներից ելնելով, ունեն պայմանագրային և ֆինանսական պարտականություններ, որոնց չկատարելը կարող է առաջացնել պատասխանատվություն։

5. Արդյոք կարող են ծնողներն անչափահաս երեխաների հետ միաժամանակ դուրս գալ ֆիզիկական վարժություններ կատարելու։

6. Ինչպե՞ս պետք է փաստաբաններն աշխատեն տեղաշարժման թերթիկով, եթե վերջիններիս գործունեության առանձնահատկություններով պայմանավորված կարող են այցելել այնպիսի վայրեր, որոնց վերաբերյալ տեղեկությունները հանդիսանում են փաստաբանական գաղտնիք։

7. Արգելելով որոշ ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը՝ վտանգի տակ է դրվել թույլատրված ընկերությունների գործունեությունն․ օրինակ՝ թույլատրված՝ Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր իրականացնող ընկերությունն իր գործունեությունն ապահովելու նպատակով օգտվում է իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններից, որոնց գործունեությունը դադարեցված է, ինչը նշանակում է, որ թույլատրված ընկերությունը չի կարողանա գործել լիարժեք։

8․ Արգելված տնտեսվարողներից շատերն ունեն սեփական կամ վարձակալությամբ շենքեր, շինություններ և պահպանման ենթակա այլ գույք։ Արգելելով անձանց տեղաշարժը՝ մասնավորապես այդպիսի ընկերությունների աշխատողների, փաստացի վտանգի տակ է դրվում նշված շենքերի, շինությունների և պահպանություն պահանջող այլ գույքը։

Ներկայացված խնդիրները համարում ենք ամենահրատապներից և դրանց հրատապ լուծումը համարում ենք անհրաժեշտություն։ Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը մասնագիտական և փորձագիտական շրջանակներում աշխատելու պարետատան և կառավարության հետ։

Հիշեցնենք, որ «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել 043 20 52 63 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. հասցեի միջոցով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ողբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհԲագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից»Հարավկորեական զորքերը զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեային սահմանակից կղզիներում. YonhapԱռուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքովՎիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոցՀակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններումՌումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանելՄիջազգային քրեական դատարանը չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինՄի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումըՕդեսայում ոստիկանները ծեծի են ենթարկել կնոջը, որը փրկել էր տղամարդուն զորակոչիցՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել էՍագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթելԾեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել էՀունգարիան խնդրել է Միացյալ Նահանգներին մաքսատուրքեր չսահմանել ռուս նավթ գնորդների համարՄեդալներ՝ ՆԳՆ 9 ծառայողի․ հրապարակվել են անուններն ու պաշտոններըԵվրախորհրդարանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անտարբեր է Եվրոպայի անվտանգության նկատմամբՍոֆի Մխեյանի ելույթը հանվել է Անկախության տոնի համերգային ծրագրիցՀորմուզի նեղուցում տանկերի վրա հարձակման հետևանքով երկու նավաստի է վիրավորվել Պարգևատրված դատախազները․ ովքեր են նրանք և ինչ պաշտոններ են զբաղեցնումԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը 1-ին աստիճանի պետական մեդալ է ստացելԲիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարըՓաշինյանը Նոբելյան մրցանակակիր տնտեսագետին է դիմել՝ փորձի փոխանակման առաջարկովԱրմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանՍիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններՄոսկվայի և Երևանի համագործակցությունը բխում է ժողովուրդների շահերից. ուղերձ Ռուսաստանից Չեխիայի վարչապետը հայտարարել է, որ կխոսի խաղաղության մասին՝ չնայած քննադատությանըԱլեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնիցԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըԲիթքոյնի գինը կտրուկ բարձրացել է ԱՄՆ-ը Իսրայելում կայանալիք ընտրություններից հետո առաջընթաց է ակնկալում Գազայի հակամարտության կարգավորման հարցումԻ՞նչ մեդալով է պարգևատրվել Արայիկ Հարությունյանը և ու՞մ կողմիցՍի Ծինփինը կոչ է արել ամերիկացի ուսանողներին ամրապնդել երկու երկրների միջև բարեկամությունըԱրամ Մանուկյան․ «Ոչ մեկն ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը»El Pais. Սեուտայի ​​ցուցարարները հարձակվել են տեղի պատգամավորի մեքենայի վրաՍևակ Խաչատրյան․ «Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը»Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լի Ցյան․ «Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են»Reuters. Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը շաբաթավերջին եռապատկվել էՀայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվPolitico. ԵՄ 11 երկրներ կոչ են արել մեկ տարով կասեցնել նոր օրենքներըԼավրովը շնորհավորել է Հայաստանին՝ անելով կարևոր շեշտադրում Ուկրաինան Լեհաստանի հետ համաձայնության է եկել 500 միլիոն դոլարի նավթամթերքի մատակարարման վերաբերյալԱնկախ Հայաստանը՝ 35 տարեկան. 40 օր է պետք ՌԴ-ին ջախջախելու համար. ԶելենսկիՍի Ծինփինը սեպտեմբերի 23-25-ը կայցելի Միացյալ ՆահանգներՀՀ իշխանությունները Բաքվի դիկտատորի հետ գնում են կեղծ խաղաղության. Սյուզաննա ԱվետիսյանՄաղթում եմ Ձեզ հաջողություններ․ Պուտինի շնորհավորանքը Փաշինյանին Չինաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարելիք այցըՀալեպի մերձակայքում մի շարք պայթյուններ են որոտացել
Ամենադիտված