Ապարանի «Գնթունիք» խանութի մոտ ավտոմեքենա է այրվել
Արտակարգ Պատահար
Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 26-ին, ժամը 20:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Գնթունիք» խանութի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցի թիվ 32/5 շենքի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:26-ին, մարվել՝ 20:46-ին: Այրվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արարատ Ս.) անվադողը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)