Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի գործիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ թատրոնները պետք է բարեկարգ լինեն, ժամանակակից ու հարմարավետ:
Քաղաքապետը նշել է, որ ուրախ է՝ մշակութային Երևանի նոր կերպարի կերտման հարցում անցած շրջանում զգալի գործ է կատարվել:
Ինչպես հայտնի է, նախատեսել էինք մարտի 27-ին ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը Հայաստանի թատերական գործիչների միության հետ միասին անցկացնել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախապատրաստական աշխատանքներըն ըստ էության ավատված են, ամեն ինչ պատրաստ է տոնի համար, և պատեհ ժամանակ մենք կհայտարարենք մրցանակաբաշխության անցկացման նոր ժամկետը և կկարողանանք արժանվույնս գնահատել 2019-ի լավագույն աշխատանքները»,-շեշտել է նա:
Մարությանը ստեղծագործական նոր վերելք է մաղթել թատրոնի մարդկանց:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)