«Այսպես, որ գնա՝ հունիսի վերջ կհասնենք տեղ». բեռնափոխադրողների հարցը լուծված չէ (տեսանյութ, լուսանկար)
Հասարակություն«Օր 6-րդ. անցել ենք մոտ 800 մետր ճանապարհ, սենց, որ գնա՝ հունիսի վերջ կհասնենք տեղ: Այս իրավիճակը երկար շարունակվելու դեպքում կունենանք լուրջ խնդիրներ՝ սննդի հետ կապված։ Վրաստանի տարածքում՝ դեպի Լարս, գրեթե նույն վիճակն է»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սպիննակեր» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Միքայել Կարապետյանը՝ կից հրապարակելով տեսանյութ և լուսանկարներ։
Նշենք, որ Վրաստանով տրանզիտ դեպի ՌԴ մեքենաների տեղաշարժման հարցը այդպես էլ, դեռևս չի լուծվել: Բագրատաշենի անցակետում ավելի քան 15 օր, հարյուրավոր կուտակված մեքենաներ շարունակում են սպասել Հայաստանից դեպի Ռուսաստան տարանցիկ թույլտվության: Թեև օրեր առաջ մոտ 50 մեքենա ձևակերպվել և մուտք է գործել Վրաստանի տարածք՝ տարանցիկ անցնելու համար, սակայն նրանց երթը նույնպես կանգնեցվել է Վրաստանի տարածքում՝ առանց հստակ պատճառաբանության:
Բեռնափոխադրող ընկերություններն անհանգստացած են. 100-ավոր բեռնատարներ տոննաներով բերք են փոխադրում, որոնց պիտանելիության ժամկետը լրանում է, սակայն հարցին լուծում տրված չէ, ինչը նշանակում է՝ ընկերությունները մեծ կորուստներ են ունենալու:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)