Նախարարությունն առաջարկում է առանց կատալիտիկ չեզոքացուցիչների մեքենա վարողներին տուգանել
Հասարակություն
Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է տուգանել այն վարորդներին, ովքեր վարում են մեքենան առանց կատալիտիկ չեզոքացուցիչների։
Նախագիծը տեղադրված է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում:
«Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի ու օգտագործողների կողմից ապամոնտաժվում և վաճառվում են կատալիտիկ չեզոքացուցիչները։ Պատճառը դրանց մեծ գինն է, քանի որ կատալիտիկ չեզոքացուցիչի արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում: Երբ տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ, եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանի Հանրապետությունում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)