Հարավային Կորեայի կառավարությունն ավտոմեքենա է նվիրել ՀՀ ոստիկանությանը (տեսանյութ)
ՏեսանյութերԱյս «Կիա» մեքենան ՀՀ ոստիկանությանն է նվիրել Հարավային Կորեայի կառավարությունը։
Մարտի 27-ին մեքենան հանձնվեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ ստորաբաժանմանը, այլ կերպ ասած՝ «հրեշտակներին»։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց Հարավային Կորեայի կառավարությանն ու Հայաստանում «Կիա» ընկերության պաշտոնական ներկայացուցչությանը։
Արտակարգ դրության պայմաններում, երբ ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են շուրջօրյա ծանրաբեռնված ծառայություն, յուրաքանչյուր հավելյալ տեխնիկական միջոց կարևոր նշանակություն ունի արդյունավետ աշխատանքի համար։
Մեքենան հանձնելուց անմիջապես հետո ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները դուրս եկան ծառայության։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)