Կամավորները ծանոթանում են Պաշտպանի գործունեությանը
Իրավունք
Օգոստոսի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդիպում ունեցավ մի շարք կամավորների հետ, որոնք Հայաստան էին եկել «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում։ Տարբեր երկրներից ժամանած 20-32 տարեկան տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդները կամավորական աշխատանքներ են կատարում Հայաստանում՝ միաժամանակ ուսումնասիրելով Հայաստանի պատմությունը, մշակույթը, արվեստը և այլ արժեքներ։
Այս անգամ հետաքրքրությունը բերել էր նրանց Պաշտպանի գրասենյակ, որտեղ Պաշտպան Կարեն Անդրեասյանը երիտասարդներին ներկայացրեց ինստիտուտի գործունեությունը և լիազորությունները, ինչպես նաև պատասխանեց ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի։ Հանդիպումը շարունակեց Խոցելի խմբերի պաշտպանության վարչության պետ Աիդա Մուրադյանը, ով ավելի մանրամասն ներկայացրեց կառույցի աշխատանքը խոցելի խմբերի հետ։ Ներկայացրեց Պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակները, մինչ օրս կատարած աշխատանքները:
Հանդիպման վերջում երիտասարդները շրջեցին Պաշտպանի գրասենյակում, ծանոթացան գրադարանին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում