Մահացել է անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին
ԱյլԱյսօր առավոտյան երկարատև հիվանդության հետևանքով մահացել է անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Կոմպոզիտորը 86 տարեկան էր։
Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933-ի նոյեմբերի 23-ին, Լեհաստանի Դենբիցա քաղաքում։ Նրա տատը՝ Եվգենյա Շիլկիևիչը, եղել է հայուհի, որը նրան մանկության տարիներին հաճախ տարել է հայկական եկեղեցի՝ պատարագի։
2014 թվականին Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից Պենդերեցկուն շնորհվել էր միության պատվավոր անդամի կոչում:
Կոմպոզիտորը 2019 թ-ի նոյեմբերի 1-9-ը Հայաստանում մասնակցել է «Ժամանակակից դասականներ» փառատոնի` իրեն նվիրված համերգին։