Ով է իշխանությունների՝ ԿԲ նախագահի թեկնածուն
Քաղաքական
Մարտին Գալստյանի թեկնածությունը խմբակցության կողմից քննարկվում է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե իշխանական խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու է առաջադրել ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին:
«Խմբակցության ղեկավարը պետք է առաջադրի ԿԲ նախագահի թեկնածուին, որպեսզի մենք ունենանք պաշտոնական առաջադրում: Բայց, որ նշված թեկնածուն խմբակցության կողմից քննարկվում է՝ այդպես է»,- նշեց Հովակիմյանը:
Հարցին՝ արդյոք իշխանական խմբակցությունը հանդիպե՞լ է Մարտին Գալստյանի հետ, Հովակիմյանն ասաց. «Դեռևս քննարկման փուլում է, միայն դա կարող եմ ասել»,- ասաց պատգամավորը՝ խուսափելով այլ մեկաբանություններից:
Նշենք, որ վաղը՝ մարտի 31-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է ԿԲ նախագահի թեկնածուի հարցը։
Հիշեցնենք, որ ամռանը լրանալու է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի երկրորդ պաշտոնավարման ժամկետը, և իշխանությունները, փաստորեն, արդեն ունեն իրենց թեկնածուն՝ ի դեմս Մարտին Գալստյանի: Նշենք, որ վերջինս Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին տնօրենն է եղել, իսկ 2018 թ. սեպտեմբերին, երբ դեռ իշխանությունը ՀՀԿ-ականների ձեռքում էր, նրանք են առաջադրել Գալստյանի թեկնածությունը ԿԲ խորհրդի կազմում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)