Ձեր աշխատավարձ ստացողներն ո՞ւր են․ ինչի՞ չեն գալիս աշխատանքի, որ Ձեր օրենքներն ընդունվեն․ Մարուքյանը՝ Մակունցին (տեսանյութ)
Քաղաքական«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը իր ելույթում ասաց․ «Այսօր ընդդիմությունը իր նման կրավորական կեցվածքով նպաստում է այն բանին, որ բուժհամակարգը պարալիզացվի»։
Ի պատասախան Մակունցի՝ Մարուքյանը նշեց․ «Տիկին Մակունց չեմ կարծում, թե պետք է նման հայտարարություն անել և բարդել իշխանության անգործությունը ընդդիմության ուսերի վրա։ Քիչ առաջ մեր գործնկերներից մեկն ասում է՝ աշխատավարձ եք ստանում,ինչո՞ւ չեք գալիս հանձնաժողովի նիստերին, դուք ունեք 88 մանդատ, բա ո՞ւր են, ինչո՞ւ չեն եկել քվեարկելու, որ ձեր նախագիծն ընդունվի։ Բա ձեր աշխատավարձ ստացողներն ո՞ւր են»։
Հիշեցնենք, որ այսօր 65 կողմ ձայնով ԱԺ-ն չընդունեց կոնտակտավորներին գտնելու համար հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)