Ստեփանակերտում նախորդ օրվա համեմատ արձանագրվել է 3 ներմուծվող ապրանքատեսակի միջին գնի աճ
Արցախ
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 5-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 3 ներմուծվող ապրանքատեսակների միջին գների աճ: Այս մասին տեղեկացնում է Արցախ/ Տեղեկատվական շտաբը:
Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է խնձոր 1կգ՝ 33 դրամ կամ 8.2%, ադամաթուզ 1կգ՝ 17 դրամ կամ 2.3% և ալյուր 1 կգ` 1 դրամ կամ 0.3%:
Փոփոխություն արձանագրած ապրանքատեսակներից գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվում է միայն ադամաթուզը: Հետևաբար՝ նշված փոփոխությունը հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում է և պայմանավորված է ձեռքբերման գնի փոփոխության հետ:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը