Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. Սարգսյան Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Պայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ) Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Իրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ 2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը միտված միջոցառումների կատարման ընթացքը

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները:

Վարչապետը, անդրադառնալով ամենօրյա ռեժիմով անցկացվող քննարկումների օրակարգին, նշել է. «Մեր այսօրվա հանդիպման նպատակն է՝ ամփոփել և հասկանալ կառավարության կողմից հաստատված 9 միջոցառումների իրականացման ընթացքը և մոնիթորինգի միջանկյալ արդյունքները»:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացքին. 1-ին միջոցառման շրջանակում ներկայացվել է 229 վարկային հայտ, արդեն կան 7 հաստատված վարկեր՝ 1 մլրդ 63 մլն դրամին համարժեք, 2 կազմակերպությանը վարկն արդեն տրվել է, մյուսներին կտրամադրվի երկուշաբթի: 2-րդ միջոցառման շրջանակում ներկայացված վարկային հայտերի քանակը 1117-ն է, արդեն բավարարվել է 180-ը, որից 150-ը գյուղատնտեսական միկրովարկերն են, 30-ը՝ մնացածը, ծավալը կազմում է մոտ 100 մլն դրամ: Երկու միջոցառման շրջանակում ներկայացված մնացած հայտերն ուսումնասիրության փուլում են, ընթացիկ փոքր տեխնիկական հարցերին տրվում է արագ արձագանք, կան նաև ծրագրի նպատակայնությանը չհամապատասխանող հայտեր, որոնց վերաբերյալ ևս տեղեկատվություն կներկայացվի: Ա. Ջավադյանը նշել է, որ ծրագրերի դինամիկան լավն է՝ հաշվի առնելով դրանց մեկնարկի կարճ ժամանակահատվածը և վարկերի տրամադրման ընթացակարգերը:

«Ելնելով ընթացիկ տվյալներից՝ արձանագրում ենք, որ այս 2 ծրագրերը ռեալ սկսել են աշխատել, և զուգահեռ շարունակվում է մոնիթորինգը հետագա ընթացքը հասկանալու համար», - նշել է վարչապետը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է 3-րդ միջոցառման կատարման ընթացքի մասին. 1-09 կարճ համարին ստացվել է շուրջ 3000 զանգ, ներկայացված հայտերի քանակը 210-ն է, որից մշակվել է 192-ը, 25.5 մլն դրամ արդեն տրամադրվել է: Հայտերի մի մասը մերժվել է, ինչ հիմնական պատճառները դրանց ոլորտային անհամապատասխանությունն է, հարկային պարտավորությունների ժամկետանց կատարումը, շրջանառության անհամապատասխանությունը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է 5-րդ միջոցառման կատարմանը: Նա նշել է, որ ապրիլի առաջին 4 օրվա կտրվածքով ներկայացված տեղեկատվության մոնիթորինգի արդյունքներով միջոցառման շահառու է համարվել 3264 տնտեսվարող: Նրանց ծանուցում է ուղարկվել առցանց եղանակով, 496-ից ստացվել է դիմում, վճարման ընդհանուր գումարը կազմում է 67 մլն 400 հազ. դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է 4-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ միջոցառումների վերաբերյալ. նա նշել է, որ ներկայում ընթացքի մեջ են այս ծրագրերի շահառուների նույնականացման, իրականացման կարգերի հաստատման աշխատանքները, որոնք ավարտելուց հետո գումարները կհատկացվեն:

Ընդգծելով սոցիալական առանձին խմբերին արագ աջակցության կարևորությունը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագացնել սոցիալական միջոցառումների իմպլեմենտացիան և մինչև հաջորդ շաբաթվա վերջ բոլոր շահառուներին տրամադրել նախատեսված ֆինանսական օժանդակությունը:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ներկայացրել է 8-րդ միջոցառման կատարման ընթացքը: Նա նշել է, որ ծրագրի իրականացման կարգն արդեն մշակվել է և վաղը կդրվի միջգերատեսչական շրջանառության, պոտենցիալ շահառուների շրջանակը նույնականացվել է: Բոլոր սոցիալական միջոցառումների համար նախատեսված առցանց դիմումների կայքի նախագիծը ևս պատրաստ է: Իրականացման կարգի հաստատումից հետո, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ, հնարավոր կլինի լրացնել առցանց դիմումը և դրա հիման վրա ստանալ նախատեսված ֆինանսական օժանդակությունը:

Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև կառավարության կողմից հաստատված վերոնշյալ միջոցառումների հնարավոր ընդայնմանը, կատարելագործմանը վերաբերող մի շարք առաջարկներ:

Վարչապետն առաջարկել է շարունակել բոլոր 9 միջոցառումների մշտադիտարկումը, ավարտին հասցնել նախատեսված ֆինանսական օժանդակության տրամադրումը և զուգահեռ քննարկել նոր գաղափարներ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ամենօրյա կտրվածքով ներկայացնել ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ տվյալները, որոնց հիման վրա էլ կգնահատվի միջոցառումների դինամիկան և արդյունավետությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն քննարկել են դաշինքի ապագա ռազմավարությունըՉեխիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսել երկու ամսվա ընթացքումՈւժ եղիր, ավագ ընկեր. քո հետ են բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են քեզ և գնահատում քո անցած ճանապարհը. Սուրեն ՍուրենյանցԳրենլանդիան մերժում է ԱՄՆ-ի նոր առաջարկներըԱՄՆ-ն ռիսկի է դիմում կորցնելու Իսպանիայի ռազմաբազաներին մուտք գործելու հնարավորությունը Թրամփի սպառնալիքների պատճառովԻսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի հուլիսի 13-ին. Ֆրանսիայի ԱԳՆԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերըԻրանը հայտարարել է Հորմուզի ծովի թողունակությունը մինչև 50 տոկոս մեծացնելու մասինԾայրահեղ շոգը չի նահանջում Ֆրանսիայում IRIB. ԻՀՊԿ-ն 10 հրթիռով հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած «Ալ-Ազրաք» ավիաբազայինԻրանը խորհրդային կործանիչներ է օգտագործում Խամենեիի հուղարկավորության անվտանգության համարՄարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափըԻրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել էՓալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվինF-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվելՊրիգոժինը համեմատել է արհեստական բանականությունը «ռետինե կնոջ» հետԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներինՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Սրտաբանը հերքել է շոկոլադի օգտակարության մասին տարածված կարծիքըՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքինFT․ ՆԱՏՕ-ում կոչ են անում մշակել Գրենլանդիայի հարցով գործողությունների ծրագիրԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համարԽոչընդոտվում է պրոռեկտորի աշխատանքն․ ի՞նչ է կատարվում ՀՊՏՀ-ումՊայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ)Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Փորձագետները կասկածի տակ են դրել Patriot-ի արտադրության լիցենզիայի արդյունավետությունը Ուկրաինայի համարՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց ՌԴ գլխավոր հյուպատոսարանը զգուշացրել է Չինաստանի հարավում սպասվող հզոր սուպերթայֆունի մասինEl Al-ը մինչև սեպտեմբերի 1-ը երկարաձգել է Թել Ավիվ–Մոսկվա չվերթների դադարեցումըՄակգրեգորը հայտարարել է, որ Զելենսկին մեկ տարվա ընթացքում կարող է հեռանալ պաշտոնիցԻրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ Փորձագետը բացատրել է, թե ինչպես են խարդախները կրկին թիրախավորում նախկին զոհերինՏաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել
Ամենադիտված