Պատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասում Արա՛, գյոզալ Ավստրալիան թողել, գնացել են Ադրբեջանի հետ խաղաղության, սրանց խելքին աշեցեք. Փաշինյան (տեսանյութ) 4,5 տրիլիոն ռուբլու պակասուրդ․ Ռուսաստանի բյուջեի նոր թվերը Մասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին Հարվածներ էներգետիկային․ Ուկրաինան սահմանափակում է նաև գործարանների հոսանքը ՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններ Անձնագիր ունենալը պարտադի՞ր է․ ո՞ր դեպքում է բավարար նույնականացման քարտը (տեսանյութ) Ռուսաստանն ավելի շատ նավթ է արտահանում, բայց եկամուտը նվազում է Դեմոկրատ Մերի Պելտոլան հաղթում է Ալյասկայի՝ Սենատում տեղի համար ընտրություններում Ինչո՞ւ են մոռացվում սովորած շարժումները․ նոր հետազոտություն մկների վրա Իրանի պատերազմի թանկ հաշիվը․ բրիտանացիներին էներգիայի 26 տոկոս թանկացում է սպասվում 

Իրավախախտ անձանց նկատմամբ կկիրառվեն հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ․ ԱՀ ոստիկանություն

Արցախ

Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ոստիկանությունը։

«Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ

Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է, ում հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են։

Հասարակական կարգը հասարակական վայրերում մարդկանց վարքագիծը կարգավորող նորմերի և կանոնների պահպանման արդյունքում առաջացող հասարակական հարաբերությունն է, որը ձևավորվում է նույն հասարակության մեջ և հիմնվում է իրավական, բարոյական և այլ սովորույթային նորմերի վրա:

Ոստիկանության կարևորագույն խնդիրներից է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը։ Ոչ միայն ոստիկանությունը, այլ նաև հասարակության յուրաքանչյուր անդամ պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում և այլ հասարակական վայրերում։

Հասարակական կարգի խախտումներն օրենսդրի կողմից սահմանվել են որպես հակաիրավական արարքներ և ելնելով դրանց հանրորեն վտանգավորության աստիճանից ամրագրվել են քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում։

Յուրաքանչյուր մարդ որևէ արարք կատարելուց առաջ պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով չպիտի խոչընդոտի այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը, այսինքն, եթե մարդը ցանկություն ունի իր անհանգստությունը արտահայտել որևէ հարցի վերաբերյալ, նախ և առաջ նա պետք է հաշվի առնի, որ իր գործողությամբ անհարմարություն է պատճառում և ոտնահարում այլոց իրավունքներն ու ազատությունները։

Սեփական խնդրի լուծումը չի կարող համարվել օրինաչափ, եթե դրանով խախտվում և ոտնահարվում է այլ անձանց իրավունքներն ու ազատությունները:

Արցախի Հանրապետության ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում ըմբռնումով մոտենալ ոստիկանության կողմից ներկայացվող օրինական պահանջներին, գործել օրենքի շրջանակներում, հակաիրավական քայլեր չձեռնարկել և պահպանել սահմանադրական կարգը:

Հավաստիացնում ենք, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը օրենքով սահմանված իր պարտականությունները կատարելու շրջանակներում նախականխելու և կանխելու է բոլոր իրավախախտումները, այն գործողությունները, որոնք միտված են խաթարելու մեր հասարակության խաղաղ ու անվտանգ կենսագործունեությունն ու զարգացումը։ Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ:

Հետևենք օրենքի տառին և ամրապնդենք սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական և իրավական երկիր լինելու հենասյուները»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր` ապրիլի 5-ին Արցախի հեղափոխական կուսակցության կազմակերպած բողոքի ակցիան անցել էր լարված մթնոլորտում: Ոստիկանները հավաքված մի քանի տասնյակ մարդկանց հորդորել էին գնալ տուն, քաշքշոց էր սկսվել, սակայն ակցիան տեղի էր ունեցել:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասումԱրա՛, գյոզալ Ավստրալիան թողել, գնացել են Ադրբեջանի հետ խաղաղության, սրանց խելքին աշեցեք. Փաշինյան (տեսանյութ) 4,5 տրիլիոն ռուբլու պակասուրդ․ Ռուսաստանի բյուջեի նոր թվերըԱԽՏՀ-ի առաջնորդները հանդիսավոր ընդունելությանը կնստեն մեկ սեղանի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարանՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհինՀարվածներ էներգետիկային․ Ուկրաինան սահմանափակում է նաև գործարանների հոսանքըՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններԱնձնագիր ունենալը պարտադի՞ր է․ ո՞ր դեպքում է բավարար նույնականացման քարտը (տեսանյութ) Ռուսաստանն ավելի շատ նավթ է արտահանում, բայց եկամուտը նվազում էԴեմոկրատ Մերի Պելտոլան հաղթում է Ալյասկայի՝ Սենատում տեղի համար ընտրություններումՊուտին–Թրամփ–Սի հանդիպման օրակարգը դեռ համաձայնեցված չէ․ ՈւշակովԻնչո՞ւ են մոռացվում սովորած շարժումները․ նոր հետազոտություն մկների վրաԵվրագոտում տարեկան գնաճի տեմպերը ռեկորդային արագացում են արձանագրելԻրանի պատերազմի թանկ հաշիվը․ բրիտանացիներին էներգիայի 26 տոկոս թանկացում է սպասվումԵվրոպան տիեզերական աղբի «որսորդ» է կառուցում․ թիրախը հին արբանյակն էԱյո՛, սպառնում եմ. Փաշինյանը՝ Ղահրամանյանին. Ձեր ուզածն ի՞նչ է՝ պատերազմ լինի՞ (տեսանյութ) Փարիզում ոստիկանները բողոքի ցույց են անցկացրել Մակրոնի նստավայրի մոտ4000 պրոցեսոր՝ գիտության համար․ Horizon-ը գործի է անցնումԲենզինի պակաս․ Մոսկվան հրահանգում է արտադրել նաև ցածր էկոլոգիական դասի վառելիքՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը Էրդողանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ Գազայում աղետը դադարեցնելու համարՄարդիկ օրերով սահմանին կանգնած են, դուք ի՞նչ եք անում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելինԻ՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին Գերմանիայում քննարկվում է քաղաքացիության համար բնակության ժամկետը 8 տարի դարձնելը«Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օրՄԱԳԱՏԷ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ի պահեստային վառելիքի ապահովման ուղղությամբԹրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ) «Գրեմմիի» մրցավազքը թեժանում է․ Ռեյը՝ 11, Ռոզալիան՝ 9 անվանակարգումՍտուբը կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի մինչև տարեվերջՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերինՄեկ միլիոն դոլար՝ գիտակցության գաղտնիքը քննող փիլիսոփայինԻսրայելը չի հեռանա Սիրիայից, Լիբանանից և Գազայից՝ մինչև սպառնալիքների վերացումը«Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի խոցման մասինՆոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքըՖուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարենՄեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրըՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 180 մլն դոլարի Վան Գոգը՝ աճուրդում․ ժառանգների հետ վեճը հարթվել է10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան ԿիպրոսումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ում հետաքննում են նախարարի հնարավոր շահերի բախումը NVIDIA-ի շուրջԱթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրըNVIDIA-ն դադարեցրել է առաջադեմ չիպերի մատակարարումը ՉինաստանՌուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը
Ամենադիտված