Զգալիորեն նվազել են զորակոչից խուսափելու դեպքերը
Իրավունք
2012թ. հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 23 դեպք /2011թ. 32 դիմաց/: 2012թ. դատարանների կողմից դատի տրված բոլոր 16 անձինք դատապարտվել են ազատազրկման:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է խուլիգանության 139 դեպք՝ նախորդ տարվա 234-ի դիմաց, դեպքերը նվազել են 95-ով կամ 40,6 %-ով: 8-ով կամ 26,7%-ով նվազել է զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքերի քանակը /30-22/:
Խուլիգանության դեպքերի նման կտրուկ նվազումը օրերս ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում բացատրվել է վճռաբեկ դատարանի 2012թ. մարտի 30-ին Շ. Հախվերդյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշմամբ և դրա հետ կապված դրսևորվող մտահոգությամբ:
Զալիորեն նվազել են նաև զորակոչից խուսափելու դեպքերը, ինչը նույնպես դրական ցուցանիշ է: Նույնպիսի միտում կա նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի պարագայում։ Այսպես՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 296-ով կամ 34%-ով, 204-ով կամ 42%-ով նվազել են նաև թմրամիջոցների իրացման դեպքերը։
6 ամսում քրեական պատասխանատվության է ենթարկվել 319 անձ, որից 18-ը՝ կանայք, 1-ը՝ անչափահաս, 11-ը՝ այլ երկրի քաղաքացիներ, 64-ը եղել են նախկինում դատված։ Ի դեպ, քրեական պատասխանատվության ենթարկված 319 անձանցից 94-ը մեղադրվել են թմրամիջոցների իրացման համար։ Դատապարտվածների 62.4%-ը կազմել են 30-49 տարեկան անձինք։
Փաստինֆո


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում