Թոխմախի Մհերի քրոջ որդու խափանման միջոցը փոխվել է
Իրավունք
Այսօր «Հրապարակ» օրաթերթը իր հրապարակումներից մեկում գրել է, որ Թոխմախի Մհերի` Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ որդու կալանքի սանկցիան փոխվել է, և նա ազատ է արձակվել: Դատախազության միջնորդությամբ կալանքի սանկցիան փոխվել է երաշխավորությամբ։
Lurer.com-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հայտնեց. «Փոխվել է խափանման միջոցը, բայց նա ազատ չի արձակվել. շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակով։ Այս պահին նա մեղադրյալ է, բայց խափանման միջոցը փոխվել է և ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց»։
Հիշեցնենք, որ Արման Բադալյանին կալանավորել էին հուլիսի 7-ին: Մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 և 235 հոդվածների հատկանիշներով (խուլիգանություն և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, պահեը, իրացնելը, փոխադրելը, կրելը):


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում