Հետախուզվողները հայտնաբերվել են
Իրավունք
Օգոստոսի 16-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Հարթավան-Երնջատափ ճանապարհի հարակից հատվածից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Ռոմիկ Մարկոսյանին, որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով' առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:
Օգոստոսի 16-ին, ժամը 15.15-ին, «Բավրայի» հսկիչ-անցագրային կետի տարածքից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արման Ոսկանյանը, որը ս/թ հունիսի 8-ից հետախուզվում էր Ուկրաինայի Հանրապետության Ուժգորոդ քաղաքի իրավապահների կողմից:
Օգոստոսի 16-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 27-ամյա մի երիտասարդ, որը 2010 թ. հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում