Կենսաթոշակից հանվել էր արգելանքը
Իրավունք
Մի թոշակառու քաղաքացի հայտնվել էր ծանր սոցիալական դրության մեջ. կատարողական վարույթի շրջանակներում արգելանք էր դրվել նրա կենսաթոշակի և անշարժ գույքի վրա։ Քաղաքացին դիմել էր Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ խնդրելով հանել կենսաթոշակի վրա դրված արգելանքը, քանի որ այն հանդիսանում է իր ապրուստի միակ միջոցը։ ԴԱՀԿ ծառայությունը ոչ մի կերպ չէր արձագանքել։
Դիմելով Մարդու իրավունքների պաշտպանին՝ թոշակառուն օգնություն էր խնդրել այդ անելանելի վիճակից դուրս գալու նպատակով։
Պարզաբանումների նպատակով Պաշտպանը գրություն էր ուղարկել ԴԱՀԿ ծառայություն, որտեղից պատասխանել էին, որ քաղաքացու դրամական միջոցների արգելանքի չափը փոփոխելու համար անհրաժեշտ է ԴԱՀԿ ծառայությանը ներկայացնել բանկային հաշվեհամարում դրամական միջոցի՝ որպես կենսաթոշակ հավաստող փաստաթղթեր:
Քաղաքացին ներկայացրել էր անհրաժեշտ փաստաթղթերը, որի արդյունքում կենսաթոշակից հանվել էր արգելանքը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում