Հետախուզվողները հայտնաբերվեցին
Իրավունք
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 17-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության ծառայողները Իջևան քաղաքի Անկախության փողոցի 22 շենքից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Տ.-ին, որը հունվարի 30-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Օգոստոսի 17-ին, ժամը 04.40-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Գեղարքունիքի մարզային վարչությունների և Գավառի բաժնի ծառայողները Չելյաբինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հովիկ Դ.-ին, որը օգոստոսի 10-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Օգոստոսի 17-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Կարինե Զ.-ն, որը օգոստոսի 3-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում