Կիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասին Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակում ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերին Ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարություն Թրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմ Տոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետ Եվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցով Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ 

Ահազանգ. փորձ է արվում կոծկել ջրծաղիկից մահացած զինվորի քրգործը

Իրավունք

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասում է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը այդպես էլ չիրականացրեցին օրենքով սահմանված իրենց պարտականությունները և չապահովեցին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնի կողմից բազմակողմանի քննության իրականացումը:

2012թ. հուլիսի 23-ին ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի` որպես տուժողի իրավահաջորդ ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից քննչական բաժին ներկայացված միջնորդությունը 2012թ հուլիսի 24-ին մերժվել է քրեական գործը վարող ավագ քննիչ Հ. Փիլիպոսյանի որոշմամբ:

2012թ. հուլիսի 25-ին քննիչի որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել հսկողություն իրականացնող ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Հ. Մելիք-Սարգսյանին:

Սակայն մինչ այժմ ներկայացված բողոքի վերաբերյալ որևէ պատասխան չի տրվել զինվորական դատախազության կողմից: Ավելին, 2012թ. օգոստոսի 16-ին ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի հայրը` Մովսես Խաչատրյանը (տուժողի իրավահաջորդը), փոստով ստանում է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ. Գրիգորյանի 2012թ օգոստոսի 8-ի որոշումը՝ քրեական գործը դատական վարույթ ընդունելու մասին:

2012թ հուլիսի 23-ին մեր կողմից տարածված հայտարարությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից և ՀՀ զինդատախազ Գ. Կոստանյանից պահանջել էինք, որպեսզի Հայկ Խաչատրյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ Մ. Շուշանյանի միջնորդությամբ բարձրացված հարցերին տրվի ընթացք մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության ապահովման նպատակով:

Սակայն, ինչպես համոզվում ենք, զինդատախազությունը ոչ միայն չի իրականացրել օրենքով իրեն տրված լիազորությունները, կամք չի դրսևորել զինծառայողի մահվանը հանգեցրած պատճառների լիարժեք ուսումնասիրության, պատասխանատուներին, մեղավոր անձանց լիարժեք բացահայտման ուղղությամբ, այլև որևէ պատասխան չի տվել փաստաբանի միջնորդությանը:

Նման վարքագիծը որակում ենք ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, տվյալ դեպքում հսկողություն իրականացնող ավագ դատախազ Հ. Մելիք-Սարգսյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերի խախտում:

Գտնում ենք, որ հսկողություն իրականացնող ավագ դատախազն իր անգործությամբ իրեն դրել է օրենքից դուրս, կատարել է գործողություն, որի իրավասությունը չուներ. անտեսելով փաստաբանի միջնորդությունը՝ հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան:

Հերթական անգամ արձանագրում ենք ՀՀ պետական մարմինների կողմից զինծառայողների մահվանը հանգեցրած հանգամանքների ակնհայտ կոծկման մասին, որը արհամարհական և անմարդկային վերաբերմունք է ոչ միայն Հայկ Խաչատրյանի և նրա հարազատների, այլ նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ:

Պարո՛ն գլխավոր դատախազ, պարո՛ն զինդատախազ, ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Հ. Մելիք-Սարգսյանը խախտել է ՀՀ սահմանադրության նշված դրույթը, գիտակցաբար չի պատասխանել փաստաբանի միջնորդությանը՝ չկատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 273-րդ հոդվածի դրույթը:

Սույն հայտարարությամբ ահազանգում ենք թույլ տրված անօրինականության մասին, որի շտկման պատասխանատվությունը կրում եք դուք»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ
Ամենադիտված