Դատարանը մերժեց «Սիվիլիթաս»-ի բողոքն՝ ընդդեմ ԱԱԾ-ի հարուցած քրգործի
Իրավունք
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, օգոստոսի 18-ին մերժել է «Սիվիլիթաս» հիմնադրամի բողոքն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության կողմից փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ հարուցելու՝ քննիչի մայիսի 25-ի որոշման: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը։
Ըստ հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի, հիշյալ որոշմամբ խախտվել են «Սիվիլիթաս» հիմնադրամի՝ որպես իրավաբանական անձի, իրավունքները, ուստի դիմող կողմը պահանջում է վերացնել հիշյալ որոշումը:
Սալբի Ղազարյանը լրագրողներին հայտնել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ նույն դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ավելի վաղ մերժել էր հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի նույնաբովանդակ դիմումը: Ըստ այդ դիմումի, հիշյալ որոշմամբ խախտվել են իր վստահորդի, գործով վկա, ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր նախագահ Վարդան Օսկանյանի՝ որպես ֆիզիկական անձի, իրավունքները: Այդ որոշման դեմ նույնպես բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում