Խոշոր հրդեհ Ոսկետափում. այրվել է ավտոտնակ, ներսում՝ «Opel Vectra», էլեկտրական գործիքներ, շինանյութեր
Արտակարգ Պատահար
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 00:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Անանիա Շիրակացու փողոցի թիվ 10 հասցեում այրվում են ավտոտնակ և ներսում գտնվող ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկետափ գյուղի Անանիա Շիրակացու փողոցի թիվ 11 տանը հարակից ավտոտնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:05-ին, մարվել` 03:37-ին: Այրվել են ավտոտնակում կայանած «Opel Vectra » մակնիշի ավտոմեքենան, էլեկտրական գործիքներ, շինարարական նյութեր և ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)