Արցախի պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու տուրքերը 5 %-ով գերակատարվել են
Արցախ
Նախնական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլի ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 16 միլիարդ 63 միլիոն 300 հազար դրամ` պլանավորված 15 միլիարդ 300 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 5 %-ով կամ 763 միլիոն 300 հազար դրամով:
ԱՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը հայտնում է, որ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 12 միլիարդ 465 միլիոն 100 հազար դրամը կամ 77.6 %-ն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)