ԱՄՆ-ն պլանավորում է զենք գնել նախկին ԽՍՀՄ երկրներից․ RT
ԱՄՆ
Վաշինգտոնը մտադիր է ձեռք բերել զենքի համակարգեր, որոնք մշակված և արդեն օգտագործված են «նախկին ԽՍՀՄ երկրների կողմից»,- հայտնում է RT հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ռոք-Այլենդ նահանգում ԱՄՆ-ի բանակի պայմանագրերի կառավարման գործակալության խնդրանքին: Դա անհրաժեշտ է ԱՄՆ Պաշտպանության նախարարության և այլ գերատեսչություններին, ինչպես նաև Միացյալ Նահանգների արտասահմանյան դաշնակիցներին «թեստեր և վարժանքներ անցկացնելու, ինչպես նաև մարտական օգտագործման համար», - նշում են լրատվամիջոցները: Հայտի համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է մի քանի մատակարարների հետ հնգամյա պայմանագիր կնքել զինամթերքի և զենքի համակարգերի գնման և առաքման վերաբերյալ ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Գնման և տեղափոխման ժամկետները չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)