Պրեմիեր լիգայի ակումբները վախենում են երկրպագուների կողմից սոցիալական հեռավորության կանոնների խախտումից. The Telegraph
Սպորտ
Անգլիայի ֆուտբոլի առաջնության տասը ակումբներ անհանգստություն են հայտնել չեզոք մարզադաշտերում մրցաշրջանի վերսկսման դեպքում սոցիալական տարածության երկրպագուների կողմից հնարավոր խախտման վերաբերյալ: Հրապարակման համաձայն՝ մի շարք ակումբներ կարծում են, որ հանդիպումների ընթացքում երկրպագուները մեծ խմբերով հավաքվելու են մարզադաշտերի մոտ, ինչպես նաև կարող են խախտել սոցիալական տարածություն պահելու կանոնները՝ տանը կազմակերպելով «երեկույթներ խաղերտշը դիտելու համար»:
Նյութում նշվում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգան կընտրի չեզոք մարզադաշտեր խիտ բնակեցված բնակավայրերից դուրս` հավաքվածների կոնտակտի ռիսկը նվազագույնի հասցնելու համար: Բացի այդ՝ երկրպագուներին կզգուշացվի, որ հանդիպումները անմիջապես դադարեցվելու են, եթե նրանք հայտնվեն մարզադաշտի տարածքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)