Ֆերրարին Վետելին երկրորդ առաջարկն է արել նոր պայմանագրի համար․ Mundo Deportivo
Սպորտ
Ֆերրարին Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն գերմանացի Սեբաստիան Վետելին ուղարկել է պայմանագիրը երկարաձգելու երկրորդ առաջարկը, հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին:
32-ամյա վարորդի ներկայիս պայմանագիրը Ֆերրարիի հետ ավարտվում է այս տարվա վերջին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վետելը մերժել է առաջին առաջարկը, ըստ որի՝ գերմանացու աշխատավարձը 34 միլիոն եվրոյից կնվազեցվի 12 միլիոն եվրոյի: Հրապարակման համաձայն՝ Ֆերրարի երկրորդ առաջարկի միակ տարբերությունը պայմանագրի տևողությունն է՝ մեկ տարվա փոխարեն Վետելին առաջարկվել է բազմամյա պայմանագիր: Ըստ նյութի՝ եթե գերմանացին հեռանա Ֆերրարիից, ապա նրա տեղը կարող են զբաղեցնել ավստրալացի Դանիել Ռիկարդարդոն, իսպանացի Կառլոս Սայնեսը կամ իտալացի Անտոնիո Ջովինազին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)