Լևոն Արոնյանը Եվրոպայի հավաքականի կազմում մեկնարկեց պարտությամբ
Սպորտ
Մեկնարկել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գավաթի առցանց խաղարկությունը՝ արագ շախմատի մրցաշար։
Առաջին տուրում Եվրոպայի հավաքականը 2։2 հաշվով է խաղացել Ռուսաստանի թիմի հետ։ Եվրոպայի հավաքականի կազմում հանդես է գալիս հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որն առաջին տուրում սեւերով պարտվել է Վլադիսլավ Արտեմյեւին։ Այս մասին հայտնում է sport.news.am-ը:
Չինաստանի հավաքականը 3։1 հաշվով հաղթել է մնացյալ աշխարհի թիմին։ Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի դիմակայությունն ավարտվել է ոչ ոքի՝ 2։2։
Մայիսի 5-9-ը երկու շրջանով կանցկացվի խմբային փուլը։ Ամեն օր կանցկացվի երկու տուր։ Մայիսի 10-ին երկու լավագույն թիմերը կմրցեն սուպերեզրափակիչում։
Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան